• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փաթիլատոնածառ, թե` ծաղկատոնածառ

Նոր դպրոց, 4-1դասարան
Բաղյան Սոնա
Ղեկավար՝ Երանուհի Սանթրոսյան
Համացանցում մի հրաշալի տոնածառ տեսա ու որոշեցի պատրաստել: Այնքա~ն էի տարվել այդ հետաքրքիր աշխատանքով, որ չէի նկատել, թե ինչպես ժամացույցի սլաքները կեսգիշերն անց էին ցույց տալիս:
-Քանիսն ուզում է` թող լինի,- մտածում եմ ես,- ուսուցչուհուս խոստացել եմ ուրբաթ օրը ներկայացնել, ուրեմն պետք է ավարտեմ:
Ինձ օգնության հասան հայրիկս ու մայրիկս: Պատրաստված ծաղկաթղթերը միացան իրար և տոնածառ կազմեցին: Շատ ուշ էր և հարմար հենակ չկարողացանք ամրացնել: Դասարանում շիշն օգտագործեցինք որպես հենակ ու տեղավորեցինք նրա մեջ: Այս անգամ նմանվեց ծաղիկի: Այս տեսքով դարձավ ծաղկատոնածառ և տեղ գրավեց մեր պատրաստած մյուս տոնածառերի կողքին: