Հրայր Ղահրիյան
10-4 դասարան
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ «Սովորողներն ընդդեմ կրկնուսուցման երևույթի» դատական 4-րդ նիստը: Նիստին մասնակցում էր նաև ԳԹԿ ներկայացուցիչ, հասարակության և կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Բոլոր վկաները ներկա էին և առաջին ելույթ ունեցավ ֆիզիկայի ուսուցիչ Մարտիրոսյանը: Սկզբում նա ասաց, որ ներկայիս գնահատման համակարգը չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին և գալիս է սովետական ժամանակներից: Նա նաև ասաց, որ ոչ մասնագիտական առարկաները պետք է կրճատել և ընդհանրապես տնայիններ չհանձնարարել ոչ մասնագիտական առարկաներից: Դիտելով Էլեկտրոնիկայի, ֆիզիկայի խորացված ուսուցմամբ դասարանի ուսպլանը վկան ասաց, որ պետք է ավելացվեն ֆիզիկայի, մաթեմատիկայի և էլեկտրոնիկայի ժամերը:
Այնուհետև խոսեց անգլերենի ուսուցիչ, վկա Յուրա Գանջալյանը: Նա վերջերս «Զրույց ծանոթ և անծանոթ աշակերտների հետ» նյութ էր գրել, որտեղ խոսել էր կրկնուսուցման երևույթի մասին:
-Ես դեմ չեմ կրկնուսույցի մոտ պարապելուն և ինքս ունեմ աշակերտներ: Սակայն ավագ դպրոցում տրված են բոլոր հնարավորությունները և շատ ավելի լավ կլինի, եթե երեխան մասնավոր չպարապի: Երեխան որտեղ ուզում է թող ընդունվի, ծնողը չպետք է ճնշում գործադրի նրա վրա: Ես ժամանակին ինքնուրույն ֆիզիկա էի պարապում և ուսուցիչս չէր իմանում, որ պարապում եմ: Ճիշտ է հետո ես սկեցի անգլերեն ուսումնասիրել և ավարտեցի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը,-ասաց Յուրա Գանջալյանը:
Նա նաև ավելացրեց, որ անցած տարի անգելրենի ընդունելության թեստերը Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած սեմինարի ժամանակ ցույց է տվել եվրոպացի լեզվաբաններին և նրանք ասել են, որ այդ թեստերը շատ սխալ են կազմված, քանի որ հարցերը տարբեր մակարդակների են:
Հետո ելույթ ունեցան նաև ավագ դպրոցի սովորողներ Շուշան Բլեյանն ու Արաքսյա Գևորգյանը, ովքեր սկսել են սովորել անհատական դասացուցակներով:
-Արդեն 2 շաբաթ է անհատական դասացուցակով եմ գալիս դպրոց և զգալի փոփոխություններ եմ նկատում: Հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունեմ, որն էլ օգտագործում եմ երաժշտական դասընթացների համար: Բոլոր պարտադիր առարկաները սովորում եմ իմ նախընտրած ուսուցչի հետ: Ուսուցիչներին ընտրել եմ ընկերներիս տված ինֆորմացիայով,-նշեց Շուշան Բլեյանը:
- Ընդհանուր առմամբ ավելացնելու բան չունեմ, շատ հաճելի միջավայր է: Մեկ շաբաթ է, ինչ դպրոց եմ գալիս անհատական դասացուցակով,-ասաց Արաքսյա Գևորգյանը:
Վերջին վկան սովորղ Մանե Գևորգյանն էր, ով վերջերս «Ինչ ենք ուզում և ինչ ենք ստանում» վերնագրով հոդված էր գրել, որտեղ գրել է, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից ավագ դպրոցը: Նա ասաց, որ ներկայիս ավագ դպրոցը շատ քիչ բան է տալիս սովորողներին:
Դատավոր Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա թետրվարի 10-ին: