• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախապատրասվում ենք մեծ համերգ-նախագծին

Գիտեք, որ դեկտեմբերի 16-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կրթահամալիրը ներկայանալու է մեծ համերգ-նախագծով: Այս առիթով նոյեմբերի 21-ին մաեստրո Հարություն Թոփիկյանի, Նառա Նիկողոսյանի հետ այցելեցինք  երաժշտության տուն, աշխատանքային հանդիպում  ունեցանք տնօրեն Արման Ծատուրյանի հետ: Քննարկեցինք համերգ-ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր, համաձայնություն-պայմանավորվածություն ձեռք բերեցինք:
Նորից նայեցինք համերգային դահլիճն իր հնարավորություններով: Ամեն ինչ տրամադրող է: Անհրաժեշտ է պատշաճ ու բարեխիղճ նախապատրաստվել, ինֆորմացիոն աջակիցներ գտնել, նրանց միջոցով համերգը ներկայացնող հայտարարություն-հոլովակներ տարածել, հանրությանը տեղեկացնելու այլ ակցիաներ նախաձեռնել:
Մեր կրթահամալիրն է՝ իր մանկավարժական գործունեության արդյունքներով ու ծրագրերով: