• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հին ու նոր ամանորյա պատմություններ

Մարիամ Կարապետյան

Հնում,երբ չկային կարճ շրջազգեստներով Ձյունանուշներ ու միլիոնների հասնող լամպերով լուսավորված փողոցներ, հայերը տարեմուտը նշում էին շատ ավելի պարզ ու խորհրդանշական, քան այսօր: Ամանորին էր տեղի ունենում գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաները գնում էին տնից տուն, երդիկից գոտիներով փոքր պարկեր էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկն ամբողջ տարվա ընթացքում հավաքած քաղցրավենիք էր լցնում: Այսինքն` երեխաները, ստանալով քաղցրեղեն, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը:
Ամանորը մեր ազգի գլխավոր տոներից է, որն ունի մեռնող եւ հառնող բնության խորհուրդ: Այն հաղորդակցություն էր կրակի եւ արեւի, ջրի եւ ուտելիքի հետ: Ամանորի արարողություններըս կսվում էին տարեմուտի գիշերը եւ շարունակվում12 օր: Այդ12 օրերնէլբաժանվում էին 3 փուլերի` տոնակատարությունների: Առաջինը Ամանորն էր, որը նվիրվում էր բնության ու տիեզերական ուժերի փառաբանմանը: Երկրորդ փուլը Սուրբ Զատիկն էր` Քրիստոսի ծնունդը, որն իր մեջ կրում էր մոմի, կրակի, լույսի խորհուրդը:
Իսկ երրորդը Քրիստոսի մկրտությունն էր կամ, այլ կերպ ասած, խաչը ջրի մեջ իջեցնելու տոնակատարությունը: Այսինքն` հունվարի4-ին սկսվում էր Նավակատիքը: Մարդիկ սկսում էին պատրաստվել Սուրբ ծննդյան արարողություններին. հացեղեն ուտեստներ էին պատրաստում, հացահատիկ եփում: Հունվարի5-ըՃրագալույցն էր, իսկ հունվարի 6-ին սկսվում էր բուն Սուրբ ծնունդը: Հունվարի7-ին նշվում էր Քրիստոսի մկրտությունը:

Մեզանից շատ տարիներ առաջՆոր տարվա անբաժան մասն  էր կազմում Կենաց ծառը: Այն պատրաստվում էր փայտե խաչի վրա, որը խորհրդանշում է տիեզերական չորս ուղղությունները: Կենաց ծառ կարելի է պատրաստել նաեւ փշերից, ծաղկած ավելաբույսից, ցորենի հասկերից: Իսկ Ամանորի ծառըզ արդարելու համար պետք է օգտագործել տարբեր խորհրդանշական իրեր, հատկապես պետք է ծառից կախել արական եւ իգական սեռի կարված տիկնիկներ, հացահատիկ, նուռ, որն ընտանիքի խորհրդանիշնէ: ԻսկԿենաց ծառի կողքին պարտադիր պետք է լիներ չաթալ ծառը: Դրա վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է մոմ վառեր:

Դեռ հին ժամանակներում տարեմուտի գիշերը մարդիկ հազարավոր գուշակություններ էին անում: Կլկալներ կոչվող բլիթների միջոցով կարող ես իմանալ` արդյոք նոր տարին հաջող էլ ինելու, թե ոչ: Եթե Ամանորի գիշերը այս բլիթները եփելու ընթացքում ուռչեն, ապա հաջող տարի  կլինի: Կա նաեւ մեկ այլավանդույթ. բլիթ թխում էին հարսի տեսքով: Այս դեպքում էլ եթե եփես, եւ բլիթից պատրաստած հարսի փորն ուռչի, ապա այդ տարում հարսը զավակ կունենա: Հնում տոնական սեղանների զարդը վիշապն էր. ընդունված էր դնել վիշապի տեսքով ձեւավորված ուտեստներ, քանի որ տիեզերքում Հայաստանը գտնվում է Վիշապի համաստեղության ներքո: