• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկար սպասված ուրախ անակնկալ4

Հարությունյան Էլեոնոր, 8.5 դաս.

Անցել է երկու օր` կիրակի և շաբաթ, ես ձեզ շատ եմ կարոտել: Երկուշաբթի է, և ես գալով դպրոց, սկսեցի ուշադրությամբ զննել միջավայրս` կարոտս առնելու համար: Տողանի ժամանակ ոգևորված պարելուց և ծափ տալուց հետո սկսվեց մեր օրը: Մենք օրակարգը նայելուց հետո իջանք պարասրահ` խաղալու: Խաղալուց հետո, ընկեր Շողիկի և ընկեր Մարինեի հետ, ես ու մի խումբ երեխաներ գնացինք էքսկուրսիա: Մեկ ու կես ժամից վերադարձանք  ու միացանք մեր խմբին` շարունակելով մեր հետաքրքիր օրը: Այսօրվա միակ տխուր դեպքն այն էր, որ ես պատրաստել էի աշխարհագրականխաղ’’Smart Notebook” ծրագրով, բայց  տեխնիկական պատճառներով չկարողացա այն ներկայացնել: Բայց ես դրանից այնքան էլ չտխրեցի, որովհետև հիշեցի այս գեղեցիկ խոսքը. «Աշխատիր և աշխատանքդ ջուրը գցիր, չի կորչի»: Օրը ինձ համար նորից պայծառացավ և դարձավ այնպիսին, ինչպիսին  դրանից առաջ էր: Հետո մենք պարեցինք և ուրախ տրամադրությամբ իջանք մարմարյա սրահ` դիտելու օրն ավարտող արարողությունը: