• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկար սպասված ուրախ անակնկալ3

Հարությունյան Էլեոնոր, 8.5 դաս.

Ահա և մենք նորից հանդիպեցինք: Այսօրվա մեր օրը լի էր «ծանր» աշխատանքներով, բայց դա մեզ չխանգարեց ուրախանալ, որովհետև մենք այդ «ծանր» աշխատանքը կատարեցինք ամենայն ուրախությամբ, գիտակցելով, որ դրանով մեր կյանքն ենք մաքրում: Քանի որ այս զրույցը անկեղծ է, ես կասեմ, որ մենք այդ աշխատանքից հետո նույնիսկ չէինք ուզում ներս գնալ: Սակայն, երբ հիշեցինք ընթրիքի ժամի մասին, վազելով գնացինք մարմարյա սրահ: Բայց օրը այսքանով չսահմանափակվեց: Մենք երկար դասամիջոցից հետո սկսեցինք պարել, երգել, ուրախանալ: Դրանից հետո մենք մեծ ուրախությամբ ներկա գտնվեցինք ուրբաթ օրվա նյութերի ցուցադրությանը: Ասեմ, որ մենք ևս ցուցադրության նյութ ունեինք, որը պատրաստել էր մեր դասարանի Լիլիթը: Ես մեծ տպավորություններով գնացի տուն: