• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր բացօթյա լողավազաններն ենք ուզում

Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 5 տարեկաններ

Երեկ մեզ` Գեղարվեստի 5 տարեկաններիս, հյուր էր եկել տիար Բլեյանը: Նա եկել էր, որ իմանար, թե մենք ինչպես ենք մեզ զգում: Քանի որ արդեն օրերը տաքացել են, մենք նրան ասացինք, որ շատ ենք ուզում լողալ: Իհարկե, տաիրը շատ ուրախացավ: Ճիշտ է, մեր մայրիկները մի քիչ վախկոտ են ու մտածում են, որ մենք լողալուց կհիվանդանանք, բայց մենք մեզ լավ գիտենք: Հաստատ, չենք հիվանդանա: Մանավանդ որ լողալը առողջացնում է, ոչ թե հիվանդացնում: Շաաաա~տ ենք խնդրում, թող գործեն մեր բացօթյա լողավազանները...

Երկարացված օրվա ծրագրի և երաժշտության դաստիարակ` Սաթենիկ Միրզոյան