• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Հավի Ֆրիկասե

Հավի կրծքամիս 200գ

Սպիտակ գինի 100գ

Թթվասեր 50գ

Սունկ 60գ

Ալյուր 10գ

Համեմունք 5գ

Ձեթ 20գ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Հավի կրծքամիսը համեմել աղով, սև պղպեղով, համեմի սերմով, չորացրած ռեհանով և լիմոնի հյութով: Ծեծել, դնել գինու մեջ, որոշ ժամանակ անց հանել գինուց, երկու կողմից ձեթ քսել, լեզոնապատել /պաքսիմատապատել/ և տապակել: Առաջին կողմը տապակելուց հետո շրջել միսը , ավելացնել սունկը և տապակել: Մինչ մսի երկրորդ կողմը տապակվում է, գինու մեջ լցնել թթվասեր , ալյուր  և միսը հանելուն պես, սնկի վրա լցնել ստացված խառնուրդը: Երկու րոպե եռացնելուց հետո սոուսը լցնել տապակած կրծքամսի վրա: Ուտեստի խավարտն է ֆրին:

Բարի ախորժակ