Շնորհավորում եմ, որ Լաուրայի նվիրած գլխարկը մի քիչ ճղվել է, կկարողանաս հանգիստ դնել` ոչ փոքր կլինի, ոչ էլ մեծ:
Գիսանե Թութունջյան
Նոր դպրոց
Սաթի', շնորհավորում եմ, որ ափսեները, դանակները, պատառաքաղները և անձեռոցիկները մոռացել ես, բոլորով տորթը կկծենք ու կխժռենք:
Սաթի Թադևոսյան
Սաթի', շնորհավորում եմ, որ նվերներ չենք բերել, դասի ժամանակ նվերներովդ չես խաղա:
Լևոն Ավագյան
Սաթի’, շնորհավորում եմ, որ ծնվել ես, ապրիլի 1-ին, քեզ լավ կխաբենք:
Շուշան Եփրիկյան
Շնորավորում եմ, որ ծննդյանդ տորթը կորցրել ես, էլ ծնունդ չենք անի, նվեր էլ չենք նվիրի:
Արթուր Բարսեղյան
Սաթի,’ շնորհավորում եմ, որ այսօր ծնունդդ է, հյուրերը այնքան կենացդ կխմեն, որ գլուխդ կտանեն, դու էլ տանը չես մնա:
Էդուարդ Մովսիսյան