• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մրցույթ դասվար-դաստիարակի թափուր տեղերի համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում դասվար-դաստիարակի թափուր տեղերի համար։ Մրցույթին մասնակցում են կրթահամալիրի աշխատողները, կրթահամալիր դիմած, կրթահամալիրում վերապատրաստում անցած մասնագետները։ Մրցույթը կազմակերպվում է հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը կամ օգոստոսի 11-ից 22-ը։ Մրցույթի մասնակցության հայտը խնդրում ենք գրանցել այս էջի «Կարծիքներ» բաժնում՝ նշելով նաև կայքում Ձեր հայտի հղումը, մրցույթի Ձեզ հարմար ժամանակը։ 

Ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն
  • համակարգչային գրագիտություն
  • ուսումնական բլոգ
  • կրթահամալիրի mskh.am-ի «Գործատու» ենթաէջում գրանցված հայտ
  • մասնակցություն կրթահամալիրում իրականացվող 5 օրյա վերապատրաստումներին։

Մրցույթի ժամանակ ուսումնասիրվող հմտությունները.

- լեզվական-խոսքային (մայրենի լեզու, օտար լեզու)
- մաթեմատիկական
- դիզայն-տեխնոլոգիական
- երաժշտական
- մարզական
- մեդիահմտություններ

Աշխատանքի պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք www.mskh.am, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (ՀԱԶ Բ-1 թաղամաս,  Րաֆֆի 57), զանգեք 74-72-46: