• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտե՞ք` մեր ուսուցիչներն էլ են սպասում Ձմեռ պապին. . .

 Դպրոց-պարտեզ, լրագրողների խումբ

Փաստորեն միայն փոքրիկները չէ, որ սպասում են Ձմեռ պապին: Մեծերն էլ ունեն շա՜տ ցանկություններ: Մենք` լրագրողներս, որոշեցինք այս անգամ էլ մեր ուսուցիչներից հարցնել, թե ինչ են ուզում նվեր ստանալ Ձմեռ պապիկից:

Մեր տնօրենը` ընկեր Տաթևը, Ձմեռ պապիկից շա՜տ փող է ուզում, որպեսզի կարողանա վճարել էլեկտրոնային գրատախտակների  գումարի մի մասը:

Ընկեր Իվետան ուզում է աշխարհով մեկ շուրջերկրյա ճանապարհորդության տոմս:

Տիկին Սոֆյան ուզում է, որ շա՜տ ձյուն գա, մեկ էլ` շա՜տ փուչիկներ:

Ընկեր Հասմիկը Ձմեռ պապիկից նոթբուք է ուզել:

Ընկեր Նառան(Ավագյան) երազում է գնալ Իսպանիա և հույս ունի, որ Ձմեռ պապիկը կիրականացնի նրա երազանքը:

Ընկեր Յաննան ցանկանում է, որ մեր դպրոցի բալիկերը հարգեն մեծերին:

Տիկին Անուշն էլ ուզում է, որ իր որդիները բանակում անվտանգ ծառայեն և շուտ վերադառնան տուն:

Ընկեր Նառան(Դալուզյան) Ձմեռ պապից նոթբուք և ավտոմեքենա է ուզել:

Ընկեր Արուսը` ջերմ ժպիտներ և էլի նոթբուք:

Ընկեր Քրիստինեն  էլ  ոսկե ձկնիկ է ուզել, որպեսզի Ձմեռ պապիկին շատ չանհանգստացնի իր ցանկություններով. ամեն ինչը ոսկե ձկնիկից ուզի:

Ընկեր Լուսինեն ուզում է, որ հունվարին իր դասարանի երեխաները «Մաթեմատիկական կենգուրու» -ն հաղթեն:

Ահա այսպիսին էին Դպրոց-պարտեզի ուսուցիչների ցանկությունները: