• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գնդիկավորներին կփոխարինեն էլեկտրոնայինները

Հայկական դպրոցներում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն արդեն հասանելի են, ավելին՝ որոշ դպրոցներում կիրառվում են:

I լրատվական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ավեր+» ծրագրի շնորհիվ աշակերտները շուտով կմոռանան, թե ինչ ասել է գրատախտակ, կավիճ, գնդիկավոր գրիչ և տետր: Ավանդական գրչին փոխարինելու է եկել էլեկտրոնային գրիչը, որը հնարավորություն է տալիս առանց գրատախտակին մոտենալու պատասխանել և գրել ուսուցչի տված բոլոր խնդիրները:

«Մենք գրում ենք էլեկտրոնային գրիչներով, պատասխանում ուսուցչի հարցերին: Ուսուցիչը նույնպես ունի այդ գրչից (մայր գրիչ), որով նա կարող է թույլ տալ, որ աշակերտը գրի, կամ էլ չգրի»,- ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտ, 12-ամյա Սևակ Սերգոյանը: Աշակերտները կարևորեցին այն, որ պարտադիր չէ, թե ինչով և ինչպես ես գրում, կարևորը, որ գրում ես և սովորում, իսկ այս ծրագիրը նոր է, հետաքրքիր և հնարավորություն է տալիս հմտանալ ու կիրառել հեռահաղորդակցության տեխնոլոգիաները: