• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տար-տարի-տարեհաց, տարին եկավ, դուռդ բաց

Լիլիթ Բաբայան և ընկերներ

Ամանորն առանց տարեհացի չի լինում: Որքան էլ տանը հաց լինի, մեկ է` նոր հաց են թխում: Մենք էլ այդպես արեցինք: Դե հո մեր հացը սովորական չէր լինելու: Հոտն ընկել էր աշխարհով մեկ: Հոտը չէ, բույրը: Ամեն ինչ` մեր ձեռքերով: Մանկապարտեզի ընկեր Մարինեն էլ մեզ օգնեց, օրհնեց: Ափսոս` չկարողացանք գոնե ողջԵրևանին հյուրասիրել: Բան չկա, նորից կթխենք: Հացն այս անգամ մարդահացիկ կլինի ու քիչ ավելի փափուկ: Հետն էլ` մեր բարեմաղթանքները` մեր ձեռքով գրված: Ա’յ, կտեսնեք: