• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆրանսիան, ֆրանսիացիները և պանիրը

Գերազանցապես պանրի երկիր համարվող Ֆրանսիայի անունը շատ հաճախ կապվում է նաև գինու և հացի հետ:

Դա տրամաբանական է, քանի որ այս երեք մթերքները շատ կապված են իրար հետ: Ֆրանսիան պանիրների խոշոր արտադրող և սպառող է: 21-րդ դարասկզբին Ֆրանսիան արտադրում էր բազմատեսակ պանիրներ, որոնց թիվը հասնում էր 350-400-ի: Այդպիսի բազմազանությունը զորավար Գոլին ներշնչեց արտահայտելու հետևյալ հայտնի միտքը. «Ինչպե՞ս եք ցանկանում կառավարել մի երկիր, որտեղ գոյություն ունի պանրի 400 տեսակ»: Նա առաջինը արտահայտեց Ֆրանսիան ներկայացնող հետևյալ դարձվածքը. «400 տեսակի պանրի երկիր»: Ասում են, որ Ֆրանսիայում տարվա յուրաքանչյուր օրվա համար գոյություն ունեն պանրի տարբեր տեսակներ: Գնդապետ Ռեմին իր հուշերում պատմում է, որ իր անգլիացի ընկերներից մեկը` Կայ Հարիսոնը (Kay Harrison), Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի` գերմանացիների կողմից բռնազավթման ժամանակ հայտարարել է, որ «Ֆրանսիայի նման երկիրը, որն արտադրում է 200-ից ավելի պանրի տեսակներ, չի կարող մեռնել»: 2001 թվականից ի վեր մարտի 29-ը Ֆրանսիայում նշվում է որպես Պանրի ազգային տոն, որը կազմակերպում է «Պանիրների միությունը»: 2005 թվականի տվյալներով Ֆրանսիայի կաթի ձեռնարկությունները արտադրել են 1.8 միլիոն տոննա պանիր, որը համարժեք է րոպեում 3.5 տոննա պանրի արտադրությանը: Այսօր մեծ պահանջարկ ունեցող այս արտադրանքը ունի 1000-ից ավելի տարբեր տեսակի պանիրներ, որոնց մեծ մասը ստանում են կովի կաթից: Այծի և ոչխարի կաթից ստացված պանիրները հարաբերականորեն ավելի քիչ տեղ են զբաղեցնում: Այդ կարևոր արտադրանքը, այնուամենայնիվ, միայն Ֆրանսիայի շուկաներում չի սպառվում: Պանրի արտադրության 1.3 մասը արտահանվում է եվրոպական երկրներ և ԱՄՆ: Այնուամենայնիվ, Ֆրանսիան նաև ներմուծում է պանիր, քանի որ սպառողների 15%-ը ծագումով այլազգի է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 90%-ը կանոնավոր կերպով օգտագործում է պանիր, 81%-ը ասել է, որ իրենց ընտանիքներում բոլորը սիրում են պանիր, իսկ 73%-ի կարծիքով ամեն օր պանիր օգտագործելը ամենևին չի հոգնեցնում: Պանիր ուտելը ֆրանսիացիների համար նույնիսկ հաճույք է: 2005 թվականին յուրաքանչյուր ֆրանսիացի սպառել է 23 կգ պանիր: Եվրոպական երկրների շարքում Ֆրանսիան այս ցուցանիշով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ առաջին տեղում Հունաստանն է, որտեղ պանիր ուտելն իսկ տոն է: Պանիրների հիթ-շքերթում գլխավորում են L'Emmental (Էմենտալ) և Camembert (Կամամբեր) պանիրները:

Ֆրանսերենից թարգմանեցին Շուշան Սողոմոնյանը ևՍեդա Սիմոնյանը

Ղեկ.` Աննա Մարության

Հղումը` http://www.unamourdefromage.com/fabrication/la-france-les-francais-et-le-fromage