• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր ծնունդդ, Տիգրան

Նոր դպրոց, Գեղեցիկ Սահակյանի 1-ին դասարան

Ու ինչ լավ էր,որ Տիգրանը իր տարեդարձը նշեց դպրոցում: Խեցեգործության դասից, երբ ընկերներով ետ եկանք դասարան` անմիջապես հասկացանք` ուրախ օր է սպասվում: 

Գույնզգույն տորթիկն ու սփռոցը միայն դրա մասին էին խոսում: Նստեցինք սեղանի շուրջ, միասին երգեցինք ծննդյան երգը, իսկ անհամբեր Տիգրանը փչեց իր մոմը. ախր շատ էր շտապում: Այ քեզ ուրախ օր, ինչ լավ է, որ Տիգրանը ծնվել է: Տիգրանն այնքան ուրախ էր, որ ուրախությունից չկարողացավ ուտել իր տորթը: Տիգրանի մայրիկը էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ ցուցադրեց Տիգրանի մանկության նկարները: Դրանք այնքան հետաքրքիր էին, և այնքան բան պատմեցին Տիգրանի մասին: Շատ լավ, շատ պայծառ օր ունեցանք: Ի դեպ, Հասմիկն էլ նրա համար երգեց շատ գեղեցիկ ֆրանսերեն երգեր….

Ինչ լավ բան է լավ ընկերներ ունենալը և միասին ուրախանալը: