• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օլիմպիադան մեր դպրոցում

Նախկինում ես երբեք օլիմպիադայի չեմ մասնակցել,ու այս օլիմպիադան իմ կյանքում առաջին անգամ էր,  որի դերը ես շատ եմ կարևորում մեր դպրոցական առօրյայում: Կարևորում եմ, որովհետև օլիմպիադայի ժամանակ մենք շատ բաներ ենք սովորում, ինչպես նաև հմտանում ենք համակարգչի կիրառման գործում: Ես կարծում եմ, որ օլիմպիադան ինչու չէնաև ինքնահաստատվելու լավ տարբերակ է աշակերտի համար, փորձելու իր գիտելիքները և նոր գիտելիքներ ստանալու:Ընդհանուր առմամբ հարցերըմիջին մակարդակի են,մի քիչ բարդ,լինումենառաջադրանքներ, որոնք լուծելու համար մեզ միայն անցածի կրկնություն և տրամաբանություն է պետք:Պատահում է, որ առաջադրանքները կատարելիս`փոքր-ինչ խնդիրներ են առաջանում,և այդ դեպքում մեզ օգնության է գալիս համացանցը, որը օլիպիադայի ժամանակ մեր լավագույն ընկերն է:Որոշ առաջադրանքների համար բավական չեն գիտելիքները,և անհրաժեշտ է նաև ստեղծագործական միտք:  Աշխատանքները շատ ծավալուն են, դրա համար ես մասնակցում եմ յոթ օլիմպիադայի: Մինչև երեկ երեկո ես մտածում էի, որ վերջնաժամկետը այսօր է, բայց բախտի բերմամբ և շատ աշակերտների խնդրանքով ժամանակը երկարաձգվել է մինչև մարտի 28-ը,ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև կհասցնեմ լավագույնս պատրաստվել օլիմպիադային:

7-2դասարան

Թելունց Մերի