• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թիթիզ-միթիզ բրդուճիկ

Դպրոց-պարտեզ

2 դասարան

Հասմիկ Ավետիքյան և խոհարարներ

 

Կար չկար, մի լավաշ կար. հաստ թե բարակ, չաղ թե  նիհար, երկար թե  կարճ, կարմիր թե սպիտակ, ինքն էլ չգիտեր: Մի օր որոշեց հյուր գնալ իր ընկերներին: Իր ընկերները, եփող-թափող, ուտող-խմող, աշխատասեր խոհարարներ են: Հենց որ տեսան լավաշին, արագ ներս հրավիրեցին և մի լավ հարց ու փորձ արեցին: Լավաշը այդ ժամանակ ծանոթացավ թթվասերի, երշիկի, ձիթապտղի և գազարի հետ: Խոհարարները երկար մտածեցին, մտածեցին հա մտածեցին, մեկ էլ որոշեցին, որ պատրաստեն  թիթիզ-միթիզ բրդուճիկներ: