• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դելֆինն ու Ծիծաղը

Բաբայան Նանա, 4-3 դասարան

Նոր դպրոց

Մի Ծիծաղ է լինում. ապրում էր ծովի ալիքների վրա: Պառկած ծովի ալիքների վրա` օրորվում էր ու տաքանում արևի շողքերի տակ:

Նա իրեն լավ էր զգում նույնիսկ այն ժամանակ, երբ ալիքները խճճվում էին իրար: Եկավ ձմեռը, ալիքները ցրտից սառչեցին, ծիծաղն էլ ցրտից դողում էր ու դողում: Հանկարծ Դելֆինը ջրից դուրս հանեց իր գլուխը , զարմացած նայեց նրան, պոչիկով խուտուտ տվեց ալիքներին, և Ծիծաղը մեղմ ժպտաց: Նրանք ընկերացան: Մի քանի րոպե հետո Դելֆինը հարցրեց.

- Դու մրսո՞ւմ ես, Ծիծաղ,- հարցրեց Դելֆինը:

- Այո,- պատասխանեց Ծիծաղը:

- Մտիր իմ բերանը, և ես քեզ կտաքացնեմ,- առաջարկեց Դելֆինը:

Ծիծաղը արագ մտավ Դելֆինի բերանը ու տաքացավ: Ծովն անմիջապես սառեց ու սպիտակեց: Եկավ ամառը: Ծիծաղը դուրս թռավ Դելֆինի բերանից ու պառկեց ծովի ալիքների վրա. ծովը նորից գունավորվեց, պսպղաց ու մեղմիկ օրորվեց: Դելֆինն ու Ծիծաղը մնացին նույն ընկերները: