• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օլիմպիադայի օրերը երկարացվել են

Միջին դպրոց

Պատրաստեց Մարտիրոսյան Քնարիկը, 8-1 դասարան

Ահա և սկսվեց երկար սպասված գարնանային օլիմպիադան:Երբ սկսվեց օլիմպիադան, մեզ արգելված էր տնային հանձնարարություն տալը , և ուսուցիչները   չէին հանձնարարում տնային առաջադրանքներ, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնենք օլիմպիադային:Երբ եղավ գարնանային օլիմպիադայի բացումը, մենք բոլորս սկսեցինք հայտեր ուղարկել:Ես մասնակցում եմ անգլերենի,  գրականության և հայոց լեզվի օլիպիադաներին: Օլիմպիական առաջադրանքները ավելի շատ տրամաբանական են, և ես   հաճույքով եմ պատրաստվում: Առաջադրանքները շատ հետաքրքիր են և ուսանելի, նաև կան լրագրողական առաջադրանքներ: Շատ հետքարքիր է հայոց լեզվի առաջին առաջադրանքը` ինդոնեզերենը: Շատ հաճույքով եմ կատարել անգլերենի առաջադրանքը:Մեզ ասված էր,  որ մենք պետք է առաջադրանքներն ավարտեինք մինչև մարտի 16-ը, բայց հետո ժամանակն ավելի երկարեցրին,և գարնանային արձակուրդի ընթացքում ևս կարող ենք մասնակցել օլիմպիադային:Մի խոսքով,ամեն ինչ ընթանում է շատ լավ, և ուրախ եմ, որ այսպիսի օլիմպիադաներ լինելու են տարվա  բոլոր եղանակներին: