• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կապրե՞նք մենք տիեզերքում

Մարդիկ հազարավոր տարիներ երազում էին ճամփորդել տիեզերքում: Սակայն, դա հնարավոր չէր մինչև 1957թ.:


1957թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանը տիեզերք ուղարկեց մարդու կողմից ստեղծված առաջին արբանյակը: Այն անվանվեց «Սպուտնիկ-1»: 1961թ. ապրիլի 12-ին ռուս տիեզերագնաց Յուրի Գագարինը դարձավ առաջին մարդը, ով պտույտ կատարեց Երկիր մոլորակի շուրջ: Աշխարհում առաջին կին -տիեզերագնացը Վալենտինա Տերեշկովան էր: 1963թ. իր «Վոստոկ -6»-ով 48 անգամ պտույտ կատարեց տիեզերքի շուրջը: 1969թ.հուլիսի 26-ին ամերիկյան տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը անգամ ոտք դրեց Լուսնի վրա: Առաջխաղացումը անխուսափելի է, և շուտով մենք կարող ենք այցելել և նույնիսկ ապրել մեկ ուրիշ մոլորակի վրա: 21-րդ դարում գիտական գրականությունը կդառնա գիտական փաստ: Գիտնականներն արդեն աշխատում են միջազգային «Քաղաք տիեզերքում» կայանի վրա:Այն կլինի ֆուտբոլի դաշտի չափ և կկշռի մոտ 200 տոննա:Հաջորդ փուլը կլինի լուսնային բազան: 20 կամ 30 գիտնականներ կապրեն կամարի ներսում արհեստական մթնոլորտով: Հնարավոր կլինի ապրել և աշխատել առանց տիեզերական հագուստի: Նրանք կարող են աճեցնել բուսականություն: Եթե լուսնային բազան հաջողակ լինի, կկառուցվի նաև առաջին լուսնային քաղաքը:Այն կունենա դպրոցներ և համալսարաններ, թատրոններ և պարահրապարակներ, գիտական լաբորատորիաներ և հիվանդանոցներ: Անգամ երեխաներ կծնվեն Լուսնի վրա:Հաջորդ մեծ քայլը կլինի այն, որ մարդիկ վայրէջք կկատարեն մեզ ամենամոտ մոլորակի` Մարսի վրա: Գիտնականներն ենթադրում են , որ այդ մոլորակի վրա ջուր է եղել: Եթե այդ ջուրը սառած է, մարդկությունը ի վիճակի կլինի մի օր այն օգտագործել:Գիտնականները հույս ունեն,որ 21-րդ դարի վերջին հնարավոր կլինի Մարսը մեր մոլորակին նմանեցնել օդով և ջրով:

Նյութը անգլերենից թարգմանեց 9-2 և 8-րդ դասարանների թարգմանչական խումբը
Ղեկավար` Յանա Աբովյան և Կարինե Պետրոսյան