• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մոլորակների վեճը

Բարսեղյան Մարգարիտա և քույրիկ

Նոր դպրոց, Երանուհի Սանթրոսյանի 4-րդ դասարան

Տասը հարկանի  շենքում  բնակվում  էին  մոլորակները:

Շենքի  առաջին  հարկում  բնակվում  էր  Պլուտոնը,  երկրորդում` Նեպտունը,  երրորդում` Ուրանը, չորրորդում` Սատուռնը, հինգերորդում` Յուպիտերը, վեցերորդում` Մարսը, յոթերորդում` Վեներան, իններորդում` Մերկուրին, իսկ տասներորդում` Արևը, որն իր շողերով ջերմացնում էր բոլորին: Մոլորակները շատ համերաշխ էին ապրում:

Բայց մի օր հարևանների միջև վեճ ծագեց:

Մարսը, Յուպիտերը, Սատուռնը, Ուրանը, Նեպտունը և Պլուտոնը հեռացան Արևից և հայտարարեցին, որ չեն սառչի:

Վեներան և Մերկուրին մոտեցան Արևին, չվախեցան, որ կայրվեն: Երկիր մոլորակը այս վեճին չմասնակցեց: Բոլորը մտածեցին, որ Երկիրը թույլ է:

 Արևից հեռացածները սառեցին, իսկ մոտեցածները` այրվեցին: Ընդունելով ճիշտ որոշում` Երկիր մոլորակը փրկեց իր վրա բնակվող մարդկանց, կենդանական ու բուսական աշխարհը: Ահա թե ինչու միայն Երկիր մոլորակի վրա կյանք կա: