• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չաչանակող մութը

Նոր դպրոց, Երանուհի Սանթրոսյանի 4-րդ դասարանի սովորողներ`

Կարինե, Թամարա, Լիլիթ

Մի չաչանակ մութ կար: Այնքան չաչանակեց, որ երկնքից պոկվեց ընկավ պապիս գրպանը: Գրպանում կոնֆետներ կային: Կոնֆետները կերավ: Երբ պապս ձեռքը մտցրեց գրպանը մի փափուկ բանի դիպավ ու քաշեց վերև: Էդ բանը ծուխ էր, բայց նա կոտրել էր մթի ձեռքը ու դարձրեց ճերմակ:

Պապիկը զարմացավ.

-Տեսնես ո՞վ է մտել գրպանս:

Հափշտակված աչքերով նայեց գրպանից հանած մթին:

-Այդ դո՞ւ  էիր չաչանակում:Վա~յ ձեռքդ վնասված է:

Իմ պապիկը բժիշկ էր: Վերցրեց բինտը, բամբակը, յոդը, մշակեց վերքը և ասաց.

-Ինչո՞ւ ես մտել գրպանս ու չաչանակում:

- Այնքան երկնքում չաչանակեցի, որ այնտեղից վռնդեցին: Բայց պետք է վերադառնամ, որովհետև տատիկս ինձ համար թել է մանում, որ աստղեր գործենք:

- Ես քեզ կարո՞ղ եմ օգնել:

-Պետք չի, ես թռչել գիտեմ: Թեյս կխմեմ ու կգնամ:

Ասաց ու պապիկին հաջողություն մաղթելով` թռավ երկինք: