• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Google-ի նոր ծրագիրը ցուցադրում է եռաչափ անատոմիա

Լրաքաղը` Աստղիկ Գևորգյանի, 8-3 դաս.

Google ընկերությունը ներկայացրել է նոր ծրագիր, որը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել մարդու անատոմիան: Նոր ծրագիրն աշխատում է 3D գրաֆիկայով` առանց լրացուցիչ Java և Flash պլագինների օգտագործման:

Google Body Browser-ն առաջին անգամ ներկայացվել է WebGL Camp համաժողովի ժամանակ, որը կայացել է դեկտեմբերի 14-ին: Ծրագրի աշխատանքի համար բրաուզերը պետք է ապահովի WebGL ստանդարտը, որը հասանելի է այժմ միայն Chrome-ի, Firefox-ի և Safari-ի վերջին տարբերակներում:

Google Body Browser-ի օգնությամբ կարելի է տեսնել մարմնի տարբեր համակարգերը` նյարդային, ոսկրային, արյունատար, և ներքին օրգաններն ու մկանները: Ծրագրի պանելը թույլ է տալիս նաև գտնել այս կամ այն օրգանը:

Հետաքրքրվողները և կենսաբանները կարող են մտնել google.com-ի «Google body Browser» բաժինը և 3D համակարգով ուսումնասիրել մարդու անատոմիան:

Աղբյուր` tert.am