• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձուկ, որը կոկորդիլոս է ուտում

Լրաքաղը` Ասյա Շահինյանի, 8.5 դաս.

Անգլիացի ձկնորս Ջերեմի Ուեյդնը Կոնգո գետից որսացել է 1.5 մ երկարություն և 45 կգ քաշ ունեցող հսկայական մի ձուկ:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` անգլիացի ձկնորսը 8 օր շարունակ փորձել է որսալ այդ հսկային և, ի վերջո, նրա բախտը բերել է:

Հսկայական ձուկն ունի 32 շատ սուր ատամ: Եղել են դեպքեր, երբ այդ տեսակի ձկները հարձակվել են մարդկանց և նույնիսկ կոկորդիլոսների վրա: Մինչև օրս շատ հազվադեպ ձկնորսներ են խիզախել որսալ այդ հսկային:

Անգլիացի ձկնորսը հսկայի հետ լուսանկարվելուց հետո նրան բաց է թողել:

Աղբյուր` www.zhamanc.am