• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոռուպցիան ամենուրեք է

Միջազգային Transparency International կազմակերպությունն ամեն տարի աշխարհի ավելի քան 180 երկրներում չափում է կոռուպցիայի մակարդակը:

Ինդեքսն արձանագրում է ուսումնասիրված յուրաքանչյուր երկրում կոռուպցիայի մակարդակը և հայտարարում ամենակոռումպացված և ամենաքիչ կոռումպացաված երկրները:
Այդ հետազոտությունը անցկացվում է 1995 թվականից: Կազմակերպության պաշտոնատար անձիք հավելում են, որ կոռուպցիայի ինդեքսը անհրաժեշտ է քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց շրջանում գոյություն ունեցող կոռուպցիայի մակարդակը որոշելու համար:

Ըստ 2009 թվականի տվյալների՝ ամենքիչ կոռումպացված երկրներն են.
1. Նոր Զելանդիա
2. Դանիա
3 .Սինգապուր
4 .Շվեդիա
5. Շվեյցարիա
6. Ֆինլանդիա
7. Նիդերլանդներ
8. Ավստրալիա
9. Կանադա
10. Իսլանդիա

Ամենակոռումպացված երկրները համարվում են Սոմալին, Աֆղանստանը, Սուդանը և Իրաքը:
Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը 2009 թվականին ավելի բարձրացել է: «Կոռուպցիայի մաքրության» աստիճանով զբաղեցնում է146-րդ հորիզոնականը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենակոռումպացվածը համարվում է Ուզբեկստանը, որը մտնում է ամենակոռումպացված երկրների առաջին տասնյակի մեջ, որում տեղ են գտել նաև Թուրքմենստանը և Ղրղզստանը: Տասնհինգ հանրապետություններից կոռուպցիայի ամենցածր մակարդակը գրանցվել է Էստոնիայում:

Նյութը ռուսերենից թարգմանեց Մանե Գևորգյանը
Խմբագիր` Հասմիկ Ղազարյան