• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրաման N 182-ում փոփոխություններ կատարելու մասին

Կրթահամալիրի տնօրենի հրաման N 10-201

  1. Ուսպլանով նախատեսված ձմեռային ուսումնա-հետազոտական ճամբարը (այսուհետ` ճամբար), ըստ ուսուցողական ծրագրերի, սկսվում է դեկտեմբերի 15-ից և գործում է մինչև առաջին կիսամյակի ուսումնական աշխատանքի արդյունքների ամփոփումը` 2011թ. փետրվարի 4-ը:
  2. Հաստատել ուսուցողական ծրագրերի ղեկավարների ներկայացրած ճամբարների դեկտեմբերյան աշխատակարգը` կրտսեր դպրոց-պարտեզի (հավելված 1), միջին դպրոցի (հավելված 2), ավագ դպրոցի (հավելված 3):
  3. Ճամբարի պետեր նշանակել ուսուցողական ծրագրերի ղեկավարներին: Ճամբարի պետերի օգնականներին որոշում են և ճամբարի գործունեության հետ կապված` աշխատողների աշխատաժամանակի փոփոխությունները կատարում են ուսուցողական ճամբարի պետերը:
  4. Ճամբարի հանդիսավոր բացումը` դեկտեմբերի 15-ին` ժամը 10.00:
  5. Ճամբարում կազմակերպվող ուսումնական ճամփորդությունները` ժամը 10.30-ից 16.00:
  6. Ուսպլանով նախատեսված` սովորողի ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման 1-ին կիսամյակի հաշվետվությունները կազմակերպվում են հունվարի 10-28-ը` ուսուցողական ծրագրերի ղեկավարների ներկայացրած և կրթահամալիրի տնօրենի հաստատած կարգով, ժամանակացույցով (հավելված 4):
  7. Դասավանդողները, մասնագետները ներկայանում են աշխատանքի հունվարի 8-ին, ժամը 11:00, Մայր դպրոց:
  8. Աշխատողների ընդհանուր ժողովը` հունվարի 8-ին` ժամը 11.00:
  9. Վարչական խորհուրդը` հունվարի 8-ին` ժամը 15.00:
  10. Ուսումնական պարապմունքների սկիզբը` հունվարի 10-ին` ժամը 9.45:
  11. Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր սովորողներին, նրանց ծնողներին, կրթահամալիրի աշխատողներին:

Հավելված 1
Կրտսեր դպրոց-պարտեզ
9.45-10.00`   Աշխատանք ջոկատներում, օրվա աշխատանքների պլանավորում
10.00-10.30` Ուրախ ընդհանուր պարապմունք
10.30-12.00` Ուսումնական նախագծային աշխատանք

  • Ամանորյա ծեսի նախապատրաստում
  • Սովորողների հունվարյան ստուգատեսների և օլիմպիադաների նախապատրաստում
  • Այլ ուսումնական-հասարակական նախագծեր, մեդիահմտությունների ուսումնասիրություն

12.00-12.30` Նախաճաշ
12.30-14.30` Ուսումնական նախագծային աշխատանք և արդյունքների ներկայացում, մարզական խաղեր, պարային, երաժշտական-թատերական ներկայացումներ, ամանորյա դիմակների, հագուստների, այլ աքսեսուարների ցուցադրություն
14.30-15.00` Ճաշ
15.00 -15.45` մարզական խաղեր, պարային, երաժշտական-թատերական ներկայացումներ, ամանորյա դիմակների, հագուստների, այլ աքսեսուարների ցուցադրություն
15.45-16.15 Աշխատանք ջոկատներում. օրվա մեդիաամփոփում

Հավելված 2
Միջին դպրոց
09.45-10.15` Ընդհանուր ուրախ պարապմունք
10.15-12.00` Մարզական և այլ խաղեր, մրցույթներ, ամանորյա ծեսի նախապատրաստում, ցուցադրություններ, ներկայացումներ, մեդիա-տեխնոլոգիական հմտությունների ստուգում
12.00-12.30` Ընդմիջում
12.30-15.00` Խորացված ուսուցման պարապմունքներ
սովորողների հունվարյան ստուգատեսների, առարկայական օլիմպիադաների, խորացված ուսուցման կիսամյակային հաշվետվության նախապատրաստում, մեդիա-տեխնոլոգիական հմտությունների ստուգում
15.00-15.30` մեդիաամփոփում Մարմարյա սրահում


Հավելված 3
Ավագ դպրոց
9.45-10.15` ընդհանուր ուրախ պարապմունք Մարմարյա սրահում
10.15-12.30` խորացված ուսուցման պարապմունքներ
սովորողների հունվարյան ստուգատեսների, առարկայական օլիմպիադաների, խորացված ուսուցման կիսամյակային հաշվետվության նախապատրաստում
12.30-13.00` ընդմիջում
13.00-14.00` ամանորյա ծեսի նախապատրաստում, մարզական մրցումներ, այլ մրցումներ, ցուցադրություններ, խաղեր
14.00-15.00` ակումբային աշխատանք, քննարկումներ Մայր դպրոցում
15.00-15.30` մեդիաամփոփում Մարմարյա սրահում