• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորություններ Լիբանանից

 

Հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Անի Մաթևոսյան

 

Լիբանանում, ինչպես Հայաստանում, հայկական եկեղեցին նշում է բոլոր ազգային և կրոնական տոները: Մարտ ամսվա տոներն էին Վարդանանց տոնը և միջինքը: Վարդանանց օրն այս տարի  տոնվում էր մարտի 3-ին: Այն լիբանանահայության գլխավոր ազգային տոներից մեկն է և նշվում է յուրահատուկ ծիսական միջոցառումներով, որոնք սկսվում են առավոտյան պատարագից: Այդ օրը ոչ ոք չի աշխատում, և բոլոր հայ տնային տնտեսուհիները  պարտադիր պատրաստում են կաթնապուր և այլ ավանդական հայկական ուստեստներ: Սա ևս մեկ անգամ ընտանիքին հիշեցնում հայ լինելու և ազգային դեմքը պահելու կարևորության մասին:

Այս տարիմարտի 30-ին կիսվում է Մեծ պահքը. այդ օրը կոչվում է միջինք:  Այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, մեջը մետաղադրամ դնում և ժողովրդական սովորության համաձայն` բաժին ընկած մատաղադրամը հաջողություն է բերում:
ՄեծՊահքը տևում է 48 օր: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսակա նծագում ունեցող սննդամթերքներ, հրաժարվում են ոչմիայն որոշ կերակուրներից, այլև մոլի սովորություններից, չարախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: