• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Էլվիս Փրեսլիին հետմահու կտրվի  Բուդապեշտի պատվավոր քաղաքացու կարգավիճակ: Բացի այդ, քաղաքի փողացներից մեկը կվերանվանվի «ռոքենռոլի արքայի» պատվին: Այդ մասին հայտարարել է հուգարական մայրաքաղաքի քաղաքապետ Իշթվան Թարլոշը:

Պաշտոնյան, ով խոստովանել է, որ իր սկավառակների հավաքածուի մեջ չկա  Էլվիս Փրեսլիի և ոչ մի ալբոմ, երգչին, Բուդապեշտի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում քաղաքական նկատառումներով: Քաղաքապետի խոսքերով, Էլվիսը նման պատվի կարժանանա այն պատճառով, որ աջակցել է հունգարացիներին` 1956 թ.-ի հունգարական ապստամբության ժամանակ:

Խոսքը, 1957 թ.-ի հունվարի6-ին, «Էդ Սալիվանի շոուի» ժամանակ, Էլվիսի ելույթի մասին է: Եթերի ժամանակ երգիչը կատարել է «Peace in the Valley» երգը: Երգի ընտրությունը, ծրագրի հաղորդավար Էդ Սալիվանը բացատրել էր նրանով, թե դա Փրեսլիի ցանկությունն էր արտահայտել իր անհանգստությունը, երբ ճնշվում էր մի ապստամբություն, որը նպատակ ուներ  տապալելու Հունգարիայի կոմունիստական ռեժիմը:

Մոտակա ժամանակներում, Բուդապեշտի քաղաքացիները կընտրեն, թե հատկապես քաղաքի որ փողոցը կվերանվանվի ի պատիվ Փրեսլիի: Վերանվանվող թեկնածուների ցուցակում հայտվել են 12 փողոցներ: Ընտրությունը, որը կանցկացվի քաղաքային ադմինիստրացիայի պաշտոնական կայքում, կավարտվի մարտի 15-ին:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի