• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարանի որոշում

              ՀԱՆՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի  խաղարկային դատարանի երկրորդ կազմը  (դատավոր`Արթուր Մովսիսյան , դատավորի օգնական`Էրիկ Հովսեփյան, քարտուղար` Սոնա Խաչատրյան )  քննեց  Ռոման Պետրոսյանի հայցը`( տեղադրված է www.mskh.am կայքում)  ընդդեմ Ձմեռ պապի գոյության :  Պատասխանող կողմի շահերը ներկայացնում էր  Լուսինե Գալստյանը ( պատասխանը  տեղադրված է www.mskh.am կայքում): Լսելով կողմերի և նրանց հրավիրած վկաների փաստարկներն ու հակափաստարկները, փորձագետների, ինչպես նաև Ձմեռ պապի պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումները` դատարանը որոշեց.

 

1.Ձմեռ պապի գոյությանը հավատալու իրավունքը յուրաքանչյուր երեխայի  իրավունքն է, որը բխում է յուրաքանչյուրի`սեփական համոզմունք ունենալու բնական իրավունքից                                                                                                                                                                                

2. Հանձնարարել ծնողներին պաշտպանել երեխայի նշված իրավունքը:

Դատարանը կայացրեց նաև մասնավոր որոշում. նիստերի դահլիճից հեռացվեց վկա Ռոբերտ Մանուչարյանը ոչ պատշաճ վարքագծի և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

                                                                          Դատավոր` Ա. Մովսիսյան