• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրիգոր Նարեկացին որպես երաժիշտ

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան երգարվեստին։ Նրա տաղերն ազատ են եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ են, հարուստ են ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով: Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը` գրված որոշակի տոնին երգվելու նպատակով։ Պահպանվել են շուրջ տաս գանձեր, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը։

Գանձերի առաջին կիրառողը եղել է Գրիգոր Նարեկացին։ Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով` դրանով ապահովելով հեղինակի անվան սկզբնադիրը և ամբողջության մեջ դուրս բերելով «Գրիգորի երգ» ծայրակապը:

Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների:

Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է` գրված Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։ Ըստ Նարեկացու` տղամարդու և կնոջ սերը, երբ օրհնվում է Սուրբ Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից։ Այսինքն՝ սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը:

Նարեկացու գրչին է պատկանում նաև «Ապարանից խաչի պատմություն» վերնագրով մի երգ, որը հեղինակը գրել է Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում վանական համալիր կառուցելու առիթով:

Գեղարվեստական արժեք են ներկայացնում նաև Նարեկացու «Ճառ  ներբողի» և «Գովեստ երգաբանութեան  Տիրուհւոյն» ներբողյանները` նվիրված Սուրբ Աստվածածնին:

Գանձեր և տաղեր

Նարեկացի, «Հավիկ»

«Տաղ Հարության»

Տուր ինձ ողորմություն

Սայլն այն իջաներ

Ընկալ քաղցրությամբ

Հավուն- հավուն

Հոգևոր երաժշտություն

Հայ հոգևոր երաժշտություն

«Հավիկ»

Հաջորդիվ.  Գրիգոր Նարեկացու մասին