• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարանից

Խաղարկային դատարանում սկսվեց «Սովորողներն ընդդեմ կրկնուսուցման համակարգի» հայցի 1-ին դատական լսումը:

Դատավոր Ա. Բլեյանը ներկայացրեց կողմերի, դատական նիստի մյուս մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, որոնք որոշված են քաղաքացիական օրենսգրքով, հիշեցրեց դատական նիստի վարման կարգը:
Քանի որ հայցը և պատասխանը հրապարակված էին, դատարանը լսեց հայցը ներկայացնողների և պատասխանողների լրացումները, վկա 11-1 դասարանցի Անուշիկ Ավետիսյանին, փորձագետ Արևիկ Բաբայանի եզրակացությունը: Գործի քննության ընթացքում իբրև երրորդ կողմ ներգրավվեցին Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանը, 11-4 դասարանում սովորող Տիգրան Գրիգորյանը, իբրև փորձագետ` մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանը, կոչվեցին նոր վկաներ:
Նիստը ըստ կարգի արձանագրվում էր (քարտուղար` Յուրի Շմավոնյան, 11-3), բաց էր. ներկա էին կրթահամալիրի լրագրողները, սովորողներ, ուսուցիչներ:
Դատական հաջորդ նիստը կլինի 2011թ. հունվարի 11-ին` ժամը 16.00:
Դատարանը լրացուցիչ տեղեկություններ պահանջեց ավագ դպրոցի գրասենյակից, և փորձագիտական պատվեր ստացավ մանկավարժության կենտրոնը: