• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նամակ Արգենտինայից

Այսօր առավոտյան նամակ եմ ստացել մեր արգենտինացի ընկերներից, նրանց ղեկավար Սիլվիա Բաղամյանից:

Տիկին Սիլվիան բարևներ է ուղղում մեզ բոլորիս և մեր տնօրեն Աշոտ Բլեյանին: Բայց ամենակարևորը` նա նամակում նշել էր, որ իրենց տնօրինուհին խրախուսում է մեր և նրանց հարաբերությունների խորացումը:

Կարծում եմ, որ մենք նրանց հետ դեռ շատ լավ օրեր կանցկացնենք, չէ՞ որ մեր և նրանց դպրոցները կրում են նույն անունը` Մխիթար Սեբաստացի:

Ղարիբյան Սիրանուշ