• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր հրեշտակները

Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Այսօր որոշեցինք հրեշտակներ պատրաստել:

Պատրաստեցինք: Շա~տ գեղեցիկ ստացվեցին՝ փայլփլուն ու նուրբ: Մենք ուզում ենք, որ մեր հրեշտակները մեր երկրագնդին առողջություն պարգևեն: Մենք ուզում ենք, որ մեր հրեշտակները թույլ չտան, որ մթնոլորտային շերտերը վնասվեն: Մենք ուզում ենք, որ մեր հրեշտակները պահպանեն մեր երկրագնդի բնությունն ու կենդանական աշխարհը: Մենք ուզում ենք, որ նրանք բոլոր չար սրտերը բարի դարձնեն, իսկ մեր կրթահամալիրով մեկ սփռեն համերաշխություն ու սեր… Մենք ուզում ենք… Մեր հրեշտակներն էլ են ուզում…

6-րդ դասարանի լրագրողներ

Ղեկավար’ Լուսինե Մանուկյան