• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային առօրյա. հատված

Բանակցություններ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ, հանդիպման, գրականագետի սեմինարի, մեզ հետաքրքրող հիմնախնդիրների ձևակերպում և առցանց քննարկում: Արդեն ձևակեպված հանդիպման հրավերը կայքում է, գրականագետի աշխատանքների մեդիափաթեթը՝ գրադարանի կայքում:

Քննարկումներ ժամանակակից գրականության, գրականագետների պայքարի ուԱրսենյան Սոնայի «Շտեմարանային մտածելակերպ»-ից հոգնած ու քննական միապաղաղությունից դուրս գալու փորձերի մասին:

Օրվա երկրորդ մասում ժամանակակից գրականությունից անցանք, ժամանակակից արվեստին. մի քանի դիտարկումներ, կոնկրետ ու կոնկրետացող հանձնարարություններ, մնացյալը կդառնան ամսագրային նյութեր ու կտեսնեք, կկարդաք «Լուսաստղում»:

Մերի Շարոյանի առաջարկով, դրդմամբ, Մարիամ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ քննարկվեց վիրտուալ սիրո, հարաբերությունների թեման. որոշեցինք անձնական էմոցիոնալ փորձը ու հիշողությունները վերածել ուսումնասիրության. Այսօր կկարդանք, վաղը կփորձենք փաստարկված բանավեճ ունենալ:

Օրվա երեկոյան ժամերին Թարգմանական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներն են վիրտուալ տիրույթներում: Այս նյութերն արդեն կարող եք տեսնել «Լուսաստղի» նոր մեդիափաթեթում: