• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին դպրոցի հետքրքրասերները Խնկո-Ապոր գրադարանում

Շաբաթ օրը մեզ համար շատ հետաքրքիր ու զվարճալի էր. ասեմ ինչու: Մենք մի խումբ երեխաներով ընկեր Մերիի հետ ուղևորվեցինք Խնկո Ապոր գրադարան, որտեղ պետք է մասնակցեինք երաժշտական վիկտորինայի, բայց այն, ցավոք սրտի, վերջացել էր: Դրա փոխարեն մենք շրջեցինք տարբեր սրահներով: Մեր համադասարանցի տղաներ Աշոտն ու Դևիդն այնքա~ն հարցեր տվեցին գրադարանի աշխատողներին: Գրքի օրվան նվիրված այնտեղ շատ գրքեր կային, որոնք վաՃառվում էին: Ես գնեցի Հայերեն-ֆրանսերեն զրուցարան և այդ պահից սկսած` որոշեցի սովորել ֆրանսերեն: Շատ հետքրքիր էր հատկապես երաժշտության սրահում, որտեղ կային հին ու նոր ձայնապնակներ, տարբեր ոճերի երաժշտություն, նույնիսկ` ռոք: Աշոտը շատ էր ոգևորվել: Սակայն ունկնդրեցինք միայն դասական երաժշտություն` Բաբաջանյան, Բեթհովեն, Շուբերտ: Հետո շրջեցինք բոլոր ընթերցասրահներով: Շատ հետքրքիր էր: Մենք որոշեցինք անպայման գրանցվել Խնկո - Ապոր գրադարանում: Հետո գնացինք Մ. Սարյանի այգի` նկարներ դիտելու: Մեզ շատ դուր եկավ այս էքսկուրսիան և շատ կուզեինք, որ նման էքսկուրսիաներ շատ լինեն:

Աննա Մկրտչյան, Անի Մանուկյան, 7-3դաս