Պատասխանատուները մարզաառողջարարական կենտրոնի մարզիչներն են և ջոկատների ջոկատավարները: Առաջնային գիծը ապահովում են ավագ դպրոցի ջոկատները դրոշակներով, Նարինե Եղյանի և Դավիթ Ֆահրադյանի հետ: Միջին գիծը ապահովում են Անդրանիկ Մանուչարյանը և Նաիրա Հարությունյանը, իսկ վերջից` Ալինա Թումասյանը և Ռոզա Գսպոյանը: Մեկնարկը տրվում է Զորավար Անդրանիկի արձանին հարակից բեմահարթակի մոտից,Սուրբ Երրորդություն եկեղեցու կողքով, գազալցակայանով դեպի Մայր դպրոց: Բուժօգնությունը ապահովում է կրթահամալիրի բուժքույրը:
Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո Զորավար Անդրանիկի արձան ջոկատները հասնում են դպրոցի ավտոբուսներով, որպեսզի մեկնարկը սկսեն միասին: