• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընձառյուծը՝ աշխատանքի գնալու ճանապարհին

Թարգմանեց Հրայր Ղահրիյանը
10-4 դասարան

ՀԱՀ-ի հյուսիսարևմտյան շրջանի բնակիչը կարողացել է պաշտպանվելընձառյուծից, որը հարձակվել էր նրա վրա աշխատանքիգնալուճանապարհին: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, պատահարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Բրիտս քաղաքից ոչ հեռու, երբ 39-ամյա Պիետա Նկուբեն հեծանիվով աշխատանքի էր գնում:

Նկուբեի խոսքով,կենդանին հարձակվել է թիկունքից,և ինքը ստիպված է եղել նրանիցպաշտպանվելձեռքի տակ եղած միջոցներով: Աֆրիկացին պատմել է, որ որոշել էր հովազի հախից գալ հեծանիվի օգնությամբ: Նկուբեին հաջողվել է բռնել կենդանուն ետևի ոտքերը և մտցնել դրանք հեծանիվի շրջանակի առջևի եռանկյան մեջ:

Դրանից հետո տղամարդը հեծանիվից անջատել է մետաղյա ձողը, որ համենայնդեպս մոտն էր պահում, և սկսել է ձողով խփել ընձառյուծի գլխին: Վախեցած կենդանին պոկվել է և փախել մոտակա թփերը: Նկուբեն զննել է իրեն՝ ստացած վերքերի լրջությունը պարզելու, այնուհետև զանգել է իր ղեկավարին և տեղեկացրել կատարվածի մասին:

Հիմա ընձառյուծին հետ մղած աֆրիկացին ստիպված է լինելու մեկ ամիս գնալ սրսկումների՝ վարակը կանխելու նպատակով: Տեղական ոստիկանությունն էլ, իր հերթին, սկսել է ընձառյուծի որոնումը:

Ընձառյուծներ հանդիպում են Աֆրիկայի, Առաջավոր Ասիայի, Անդրկովկասի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ինդոնեզիայի տարածքներում: Կենդանու չափերն ու արտաքին տեսքի առանձնահատկությունները կախված են բնության վայրից: Ընձառյուծները կարող են հասնել մինյև 90-190 սմ երկարության, ընդ որում պոչի երկարությունը կարող է կազմել 60-110 սմ: Այս կատվազգիները կշռում են 40-ից (էգերը) մինչև 100 (որձերը)կգ:

Ընձառյուծները սնվում են հիմանկանում սմբակավորներով: Մարդկանց վրա հազվադեպ են հարձակվում. մարդկանց վրա սովորաբար հարձակվում են վիրավորված ընձառյուծները: Այնուամենայնիվ, նույնիսկ վիրավորված կենդանին մարդու համար վտանգ է ներկայացնում և կարող է նրան մահացու վնասվածքներ հասցնել: