• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք մուտքագրում ենք

Նոր դպրոց, 2-1 դասարան

Դասվար` Անահիտ Հարությունյան

Փղի ականջներով մուկը

Մի օր մուկը գնում է զբոսնելու և հանդիպում է փղին: Մուկը փղից խնդրում է նրա ականջները: Փիղը համաձայնվում է: Մուկն ուրախ գնում է տուն, բայց չի կարողանում բուն մտնել.մեծ ականջները խանգարում էին: Մուկը շատ է տխրում:

Թոռունյան Մանե

Լոշտոն

Լինում է, չի լինում փղի ականջներով մի մուկ է լինում: Նրա անունը Լոշտո էր:  Այդ մուկը մի ականջի վրա քնում էր, իսկ մյուսով` վերմակի նման ծածկվում էր:

Խալաթյան Դավիթ

Փղի ականջներով մուկը

              Լինում են,  չեն  լինում  երկու  լավ   ընկերներենլինում:  Ընկերներիցմեկը՝  փիղը,  շատ  ծեր  է լինում  և  խնդրում  է  իրընկերոջը՝  մկանը,    որ  իր  ականջ ները   տա  նրան,  քանի  որ  դրանք    շատ  ծանր  են:    Այդ  օրվանից  մուկը քայլում էր այդ  մեծ ու ծանր ականջներով:

Մանե Գյոզալյան

Փղի ականջներով մուկը

Մի օր փղի ականջը մի մուկ մտավ: Փիղը շատ չարչարվեց, բայց չկարողացավ մկանը ականջից հանել: Նա բարկացավ և անիծեց, որ մուկը իր ականջների պես մեծ ականջներ ունենա: Այդ օրից մուկը շրջում է մեծ ականջներով:

Արմեն Ներսեսյան

 

ՓՂԻ  ԱԿԱՆՋՆԵՐՈՎ  ՄՈՒԿԸ

Լինում է, չի լինում մի փղի ականջներով մուկ է լինում: Մի օր այս մուկը գնում է անտառ: Անտառում նա հանդիպում է գայլին: Որ մուկը գայլին տեսնում է, փախչում է անտառ, որ էլ երբեք նրան չտեսնի: Բայց գայլը գալիս է ու ասում մկանը, որ նա իրեն չի վախեցնի: Մուկը ներում է գայլին ու նրանք մնում են լավ ընկերներ:

Սոնա Փափազյան

ՓՂԻԿԻ ՀԵՔԻԱԹԸ

Լինում է, չի լինում մի  փղիկ: Այդ փղիկը մի օր փուչիկով դուրս է գալիս խաղալու:  Այդ

ժամանակ նա հանդիպում է իշուկին: Իշուկն ասում է.

- Բարև փղիկ, քո անունն ի՞նչ է :

-Ես անուն չունեմ,- ասում է փղիկը:

-Ինչո՞ւ:

-Չգիտեմ, -ասում է փղիկը:

-Դե լավ արի խաղանք, ասում է իշուկը փղիկին:

Եվ նրանք դառնում են մտերիմ ընկերներ:

Ոսկանյան Կարինե

 

 

Փղի ականջներով մուկը

Լինում է, չի լինում մի փոքրիկ մուկ է լինում: Նա շատ է երազում փղի նման մեծ ականջներ ունենալ, որ ոչ ոք չկարողանա իրեն նեղացնել: Ու մի առավոտ արթնանում է և զգում, որ գլուխը շատ է ծանրացել: Մկնիկի ականջները մեծացել էին, որ կատվի ձայնը լավ լսի ու շուտ փախչի:

Ղարիբյան Աննա

Փղի ականջներով մուկը

Լինում է, չի լինում մի մուկ է լինում: Մի անգամ մուկը գնում է հանգստանալու: Հենց  պառկում  է ծառերի տակ, որ  հանգստանա, փղերը  գալիս են և նրանց  հոտը կպչում  է մկանը: Դրանից  մկան  ականջները մեծանում  են: Այդ օրվանից նա դառնում է փղի  ականջներով   մուկ:

Գալոյան Սերգեյ