• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես երջանիկ երեխա դաստիարակել

 Իրինա Վոպյանսկայա

 Երջանիկ լինելու համար երեխան պիտի սիրված լինի։ Այո՛, այդպես է։ Բայց մենք՝ մեծերս, պիտի սովորենք արտահայտել և երեխաներին նվիրել մեր սերը։ Դրանում կարող են օգնել հետևյալ խորհուրդները։

1. Հենց երեխան Ձեր սենյակ է մտնում (կամ պարզապես մոտենում է Ձեզ) ցույց տվեք նրան, որ շատ ուրախ եք՝ իրեն տեսնելով։ Հանգիստ, առանց վաշվշալու, ժպտացեք նրան ոչ միայն շուրթերով, այլև աչքերով։ Արտասանեք նրա անունը։ Երեխաներին էլ, ինչպես մեծերին, դուր է գալիս, որ իրենց անունն ասում են։ Եթե այդպես վարվելու արժեքը Ձեզ մինչև վերջ պարզ չէ, պատկերացրեք, թե ինչքան հաճելի կլիներ, որ ամեն անգամ Ձեզ մոտիկ մարդը ուրախանար Ձեր գալով, ինչպես ուրախանում ենք երկար սպասված ամռան գալով։

2. Սովորեցրեք երեխային, որ նորմալ է, երբ քեզ թողնում են քեզ հետ։  Մեզ՝ մեծերիս, որոշակի ժամանակ է պետք, որ ինչ-ինչ գործեր անենք կամպարզապեսդուշընդունենք։Երեխաների հետ մեր շփման համար սահմաններ կան՝ ամեն մեկի մոտ, իհարկե, իր չափով։ Բայց երեխան պիտի սովորի երբեմն ինքնիրեն խաղալ։ Եթե երեխան ինքնուրույն է խաղում, զարգացնում է իր երևակայությունն ու ֆանտազիան։ Միայն հարկավոր է՝ Ձեր բացակայությամբ զբաղվելու համար երեխայի գործունեության ճիշտ ձև ընտրել։ Դա, իհարկե, հեռուստացույցը չպիտի լինի։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ երբեմն պետք է երեխային մենակ ժամանակ նկարել կամ նման բան անել սովորեցել, որովհետև սկզբում դա կարող է նրան դուր չգալ, կարող է ուղղակի ալարել ուղեղը միացնել. չէ՞ որ սովոր է, որ դուք իրեն զբաղեցնեք։

Այդ դեպքերի համար եմ խորհուրդ տալիս աստիճանաբար վարժեցնել նրան գործունեության որևէ ձևի (օրինակ՝ նկարչության)։ Սկզբում կմտրակեք նրա երևակայությունը, հետո կանցնեք կողքին նստած դիտողի դերին և, վերջապես, կկարողանաք առաջադրանք տալ և զբաղվել Ձեր գործերով (օրինակ՝ «Գալու եմ, գուշակեմ՝ ինչ ես նկարել»)։

3. Սահմանափակեք երեխայի համար զանգվածային լրատվամիջոցների հասանելիությունը։ Երբ երեխան այն տարիքում է, որ միայն Ձեր միջոցով է ձևավորում իր աշխարհայացքը, ինչո՞ւ նրա համար մատչելի դարձնել ուրիշ՝ մեծ մասով մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության բացասական աղբյուրները։ Միաժամանակ, երբ երեխան այնուամենայնիվ հեռուստացույց է դիտում, ցույց տվեք նրան բարի, զարգացնող մուլտերը, ֆիլմերն ու հաղորդումները։

4. Երեխային հասկանալ տվեք, որ ինքը աշխատանքից կարևոր է։ Դրա համար բավական է տնային որևէ աշխատանք կատարելիս կամ էլ.հասցեն ստուգելիս ժպտալ փոքրիկին, գլուխը շոյել, երբեմն նրան հարցեր տալ և ուշադիր լսել պատասխանը։ Անհամեմատ ավելի օգտակար է լսել երեխային, նույնիսկ եթե նա Ձեզ խանգարում է ինչ-որ կարևոր գործ ավարտել, քան ասել՝ «Մի՛ խանգարիր, աշխատում եմ»։ Մենք՝ մեծերս, ավելի արագ ենք կենտրոնանում կամ ուշադրությունը տեղափոխում, մենք կարողանում ենք հարմարվել իրադրությանը։ Մենակ թե հաճախ, տուրք տալով մեր ծուլությանը, անում ենք այն, ինչ հեշտ է։

5. Երեխան պիտի իմանա և կատարի կարգուկանոնն ու տան առողջ մթնորորտը պահպանելուն օգնող մի քանի կարևոր կանոններ։ Հստակեցրեք՝ որ կանոններն են Ձեր ընտանիքում ամենակարևորները (երբ քնել, ուտել, ձեռքերը լվալ, զբոսնել, դաս սովորել և այլն)։ Մի փորձեք երեխային արգելել այնպիսի բաներ, որ իր համար բնական են, բայց Ձեզ և Ձեր հարևանների համար հարմար չեն (օրինակ՝ տանը գոռալը կամ ցատկելը)։ Էստեղ կարող են օգնել Ձեր հնարամտությունն ու բացատրելու կարողությունը։

6. Կրթեք։ Ձեր երեխայի կրթության գործը մի թողեք միայն մանկապարտեզին ու դպրոցին։ Ինքներդ ակտիվ մասնակցեք այդ գործընթացին՝ խմբագրեք, լրացրեք բացթողումները։ Նրան տարբեր պարապմունքների տարեք։ Դա կօգնի երեխային ոչ միայն ներդաշնակ աճելուն, այլև որոշելուն՝ ինչն է իրեն կյաքում ավելի շատ դուր գալիս։

7. Ձեր երեխայի համար օրինակ եղեք։ Երեխաները կրկնօրինակում են մեր վարքը։ Եթե դուք ասում եք մի բան, բայց անում եք ուրիշ բան, ուրեմն ամենը, ինչ սովորեցնում եք նրան, երեսպաշտություն է։ Ընդհանուր առմամբ՝ Ձեր գործերն ու արարքները և այն, ինչ սովորեցնում եք Ձեր երեխաներին, պիտի համընկնեն։

Եթե երեխա եք ուզում ունենալ, պատրաստ եղեք դժվարություններին։ Պատրաստ եղեք երեխա դաստիարակելու ու մեծացնելու ամենօրյա դժվար աշխատանքին։ Ցավալի է, որ երեխա ունեցող ոչ բոլոր զույգերն են դա հասկանում։ Ցավալիէ, որհաճախլսումենք. «Դեերեխեքդկյանքդչենուտում», «Հյուրէիգնացելուլավհանգստացա, որովհետևերեխայիսնայողկար», «Մի՛խանգարիրհայրիկինումայրիկին» ևայլն։

Դաստիարակությունը ամենօրյա ծանր աշխատանք է, որից կախված է Ձեր երխայի երջանկությունը։ Հիշե՛ք դա։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը