• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրապետական առարկայական (գրականություն) օլիմպիադայի համայնքային փուլին սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 11-031
18.02.2011 թ.

Կրթահամալիրի սովորողների պատշաճ մասնակցությունը հանրապետական առարկայական օլիմպիադայի համայնքային փուլին ապահովելու համար.

  1. հաստատել գրականություն առարկայից մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. ընդունել ի գիտություն, որ համայնքային փուլը անցկացվելու է 2011թ. փետրվարի 21-ին` ժամը 12:00, թիվ 179 դպրոցում.
  3. սովորողները օլիմպիադային ներկայանում են ժամը 11:00-ին` բաջերով, ունենում են տետր ու գրիչ.
  4. ցուցակում ընդգրկված սովորողների մասնակցությունը օլիմպիադային համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
  5. Մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի 604 ԼԼ 65 ԿՎԶ մակնիշի ավտոբուսով (վարորդ` Արթուր Խաչատրյան)
  6. Սովորողների սնունդը կազմակերպել կրթահամալիրի միջոցներով (21 սովորող+ 1 պատասխանատու + 1 լրագրող. յուրաքանչյուրին 100 դրամի չափով) Արծվիկ Մանուկյանի միջոցով:
  7. խմբին ուղեկցող պատասխանատու ուսուցիչ նշանակել Շամիրամ Պողոսյանին, օլիմպիադան լուսաբանող-լրագրող պատասխանատու` Սիրանուշ Ղարիբյանին.
  8. խմբի պատասխանատուն պարտավոր է յուրաքանչյուր սովորողին, նրա ծնողին անհատապես ծանոթացնել սույն հրամանի հետ, օլիմպիադայի ավարտից հետո օլիմպիադայի առաջադրանքների օրինակները, սովորողների գրավորների պատճենները մեկօրյա ժամկետում ներկայացնել կրթահամալիրի քննական կենտրոն.
  9. մասնակից սովորողները պարտավոր են օլիմպիադայի ընթացքում խախտումներ արձանագրելու դեպքում պաշտպանել իրենց իրավունքները, փորձել կանխել այն կամ կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ ընդհատել մասնակցությունը.
  10. լրագրող պատասխանատուները օլիմպիադային ներկայանում են լրատվության սպասարկման համար անհրաժեշտ գործիքներով (նոթբուք, ինտերնետ ֆլեշ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ և այլն), կայքի համապատասխան էջը պարբերաբար թարմացնում են (օլիմպիադայի ընթացքի մասին տեղեկություններ, հանձնաժողովի անդամների ներկայացում, լուսանկարներ, ձայնագրություններ և այլն).
  11. կրթահամալիրի կայքում բացված օլիմպիադայի էջի պատասխանատու նշանակել` Արփինե Սահակյանին.
  12. խմբի պատասխանատուն սույն հրամանի պատճենը ներկայացնում է օլիմպիադայի հանձնաժողովի նախագահին:

հավելված 1

Գսպոյան Աննա – միջին դպրոց – 8-րդ դաս.
Գևորգյան Աստղիկ – միջին դպրոց – 8-րդ դաս.
Սերգեյան Սևակ – միջին դպրոց – 8-րդ դաս.
Ալեքյան Հովհաննես – միջին դպրոց – 8-րդ դաս.
Ամիրխանյան Լիանա – միջին դպրոց – 8-րդ դաս.
Բլեյան Արման – միջին դպրոց – 8-րդ դաս.
Խաչատրյան Անի – միջին դպրոց – 8-րդ դաս.
Խաչատրյան Էմմա – միջին դպրոց – 8-րդ դաս.
Մանուկյան Դիանա – միջին դպրոց – 8-րդ դաս.
Միրզոյան Մարիամ – միջին դպրոց – 8-րդ դաս.
Նիկողոսյան Դավիթ – միջին դպրոց – 8-րդ դաս.
Չիլինգարյան Արմեն – միջին դպրոց – 8-րդ դաս.
Հարությունյան Էլեոնոր – միջին դպրոց – 8-րդ դաս.
Գևորգյան Լիլիթ – միջին դպրոց – 8-րդ դաս.
Ղարիբյան Վահե – միջին դպրոց – 8-րդ դաս.
Մարկոսյան Վիկա – միջին դպրոց – 8-րդ դաս.
Ավանեսյան Էլեն – միջին դպրոց – 8-րդ դաս.
Մարտիրոսյան Քնարիկ – միջին դպրոց – 8-րդ դաս.
Ղահրիյան Հրայր – ավագ դպրոց – 10-րդ դաս.
Սիմոնյան Գոհար – ավագ դպրոց – 10-րդ դաս.
Գալստյան Սյուզաննա – ավագ դպրոց – 10-րդ դաս.


Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան