• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրքերի և գիտելիքների աշխարհում

Հիմնական դպրոց, 7-րդ դասարան
Հարությունյան Նելլի

Օրը շաբաթ էր: Խնկո Ապոր գրադարանը, ինչպես նախորդ երկու օրերի ընթացքում, այնպես էլ այսօր բազմամարդ էր: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շատ ակտիվ էր մասնակցել գրիքի տոնին, և երբ մենք այցելեցինք, գրադարանի աշխատակցուհիները մեզ ընդունեցին մեծ ոգևորությամբ: Նախորդ երկու օրերի ընթացքում մեր կրթահամալիրի աշակերտները շատ լավ տպավորություն էին թողել, ուստի զգում էինք մեծ պատասխանատվություն:
Ցուցահանդեսում ներկայացված էին շատ գրքեր: Մուտքի մոտ գրանցվելուց և առաջին հարկում շրջելուց հետո գրադարանի աշխատակցուհիներից մեկը, ով, ի դեպ, մեր գեղարվեստի դպրոցի սաներից է, ուղեկցեց մեզ վերին հարկերը: Մենք այցելեցինք 7-րդ դասարանցիների համար նախատեսված սրահը, ապա օտար լեզուների և, նույնիսկ, պարսկերեն գրքերի բաժինները: Ամենուր մեզ դիմավորում էին գրադարանի բարհեմբույր աշխատակցուհիները, ինչը մեզ շատ դուր եկավ: Եղանք նաև ընթերցասրահում, որի պատերն ամբողջությամբ նկարազարդ էին, շատ գեղեցիկ, տպավորիչ և ուսանելի, որովհետև տարբեր նկարների միջոցով անդրադարձ էր կատարված մեր ժողովրդի պատմության ու մշակույթի կարևոր իրադարձություններին: Ընթերցասրահում մենք տեսանք նաև 2007թ  Գինեսի գիրքը:
Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, և մենք խոստացանք, որ կվերադառնանք գրադարան արդեն որպես ընթերցողներ: