• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչու կործանվեց Հռոմը

Միլենա Համբարձումյան
10-4 դասարան

Գրեթե 400 տարի Հռոմեական կայսրությունը իշխում էր Միջերկրական ծովի և Եվրոպայի մեծ մասի հողերը:

Այն, ինչ հիմա կոչվում է Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Իսպանիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Հունգարիա, Գերմանիայի մի մասը, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Իսրայել, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Լիբիա, Եգիպտոս, Թունիս, Ալժիր և Մարոկո` այդ բոլոր տարածքները իշխել են հռոմեացիները:
Չնայած «Հռոմը չի ընկնում» հայտնի արտահայտությանը՝ Հռոմեական կայսրության անկումն սկսվել է աստիճանաբար, արևմուտքից։ Ք.հ.400-ից 430 թվականների ընթացքում բարբարոս բազմաթիվ ցեղեր ներխուժել են կայսրության սահմանները և հաստատվել Ֆրանսիայում, Իսպանիայում և Հյուսիսային Աֆրիկայում:
Աստիճանաբար նրանք հռոմեացիներից անկախություն են ձեռք բերել: Մոտ 500 թվականին կայսրության բոլոր արևմտյան տարածքները` Իտալիան, Հյուսիսային Աֆրիկան, Ֆրանսիան և Իսպանիան, կառավարել են Հռոմից անկախ գերմանական թագավորները:
Դիոկլետիան կայսրը (Ք.հ. 245-313թթ.) 286 թ. կայսրությունը բաժանում է երկու մասի: Արևմտյան մասում կայսրության կործանվելուց շատ տարիներ հետո էլ արևելյան մասը դեռ ուժեղ էր: Նրա կենտրոնը հնագույն Բյուզանդի աքաղաքն էր, որը հետագայում կոչվեց Կոստանդնուպոլ, իսկ ավելի ուշ՝ Ստամբուլ:
Հազարարամյակներ շարունակ սա եղել է աշխարհի գլխավոր քաղաքը և Հռոմեական կայսրության արևելյան մայրաքաղաքը։ Ի վերջո, 1453 թվականին, երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլը, կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։
Հռոմեական կայսրությունը գոյատևել է երկու դար և մեծ ավանդ է ունեցել քաղաքակրթության զարգացման գործում, այդ թվում` օգնել է պահպանել և փոխանցել ժամանակակից աշխարհին Հունաստանի գրականությունն ու գիտությունը: