• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարդում ենք Վարուժան...

Մանե Գևորգյան

Դանիել Վարուժանը հայ գրող է, ով ծնվել է 1884թ.-ի ապրիլի 20-ին, Սեբաստիայի գավառի Բրգնիկ գյուղում:

Վարուժանը սկզբում գրում էր ջարդերի մասին, իսկ ավել ուշ սկսում է գրել հեթանոս երգեր: Հետո շարունակում է գրել` նկարագրելով գյուղացու աշխատանքն ու հացի ստեղծման հաճույքը: Այս շարքը ողողված է ոսկեգույնի ու նարնջագույնի երանգներով:
Հետաքրքիր է «Հեթանոս երգեր» ժողովածուի մասը կազմող նրա՝ «Հարճը» պոեմը: Երբ առաջին անգամ ընթերցեցի, թվաց՝ ոչինչ չստացա: Բայց հետո հասկացա, որ անպայման չէ շատ բան ստանամ։ Կարևորը՝ ինչ-որ հետք թողնի իմ մեջ: Սյուժեն նկարագրելու փոխարեն կասեմ, որ սա տղամարդու թուլության, ուժեղության, անմտության ու արժանապատվության մասին է: Դրան զուգահեռ նկարագրում է կնոջ խորամանկ, կրակոտ ու «հավատարիմ»  կերպար:
Գեղեցկության առկայության դեպքում շատ հաճախ կորչում է ողջամտությունը: Կնոջ գեղեցկությունն ու նրա ներսում վառվող կրակը ստիպեցին Տրդատին անել մի բան, որ կարող էր անել միայն խմիչքից ու սիրուց արբած տղամարդը: Նա հարճի` իր հետ մեկնելու առաջարկն ընդունեց, ու միասին հեռացան:
Բայց այն, ինչ ձեռք ես բերում ուրիշի արյամբ, երբեք էլ քոնը չի լինում. հարճը մահացավ հենց նրա ձեռքերում:
Ասել` ինչ է Վարուժանն ինձ համար, դժվարանում եմ: Վարուժանը պարզ չէ, Վարուժանը բարդ չէ. ուղղակի բոլորին չէ, որ հասանելի է: Դեռ ընթերցում եմ ու հույս ունեմ, որ մի օր կդառնա իմը:
 

Ղեկավար` Հասմիկ Ղազարյան