• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քիչ իմ նոր դպրոցի մասին

Հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Մաթևոսյան Անի

Կարճատև դադարից հետո ես նորից պատրաստվում եմ գնալ դպրոցը: Իմ նոր դպրոցը` Եղիշե Մանուկյանի անվան ազգային վարժարանը, Լիբանանի հայկական դպրոցներից մեկն է: Մեկ անգամ արդեն այցելել եմ ու շատ տպավորված եմ: Մեծ հպարտություն և հիացմունք եմ զգում` տեսնելով օտարության մեջ ապրող մեր հայրենակիցների` ինքնությունն ու ազգային դեմքը պահելու մեծ ձգտումը: Լիբանանում հայկական մեծ համայնք կա, և իմ ապագա  դպրոցն այստեղ միակը չէ: Դպրոցում պարտադիր նշվում են բոլոր հայկական տոներն ու ծեսերը: Եթե կցանկանաք ծանոթանալ իմ նոր դպրոցի առօրյային,  այցելեք  www.ymc.me կայքը:

Ես արդեն հասցրել եմ կարոտել իմ սիրելի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: