Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 8-րդ ստեղծագործական հավաքը (Հավաք) կազմակերպելու նպատակով`
Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ.
- հաստատել Հավաքի աշխատակարգը (հավելված).
- հավաքի կարգադրիչ նշանակել Զարուհի Առաքելյանին, գրասենյակի ղեկավար` Լիլիթ Ավետիսյանին.
- հավաքի լուսաբանումը և սպասարկումը համարել 9-2 դասարանի ուսումնական նախագիծը, ղեկավար` Նունե Մովսիսյան, պատասխանատու` info.mskh և mskh.am-ի օտարալեզու էջերի պատասխանատուներ
- Հավաքի «Դպիրի» համարը հրատարակելու համար ստեղծել խմբագրություններ` ըստ կրթական ծրագրերի.
- նախադպրոցական կրթություն, խմբագիր` Աիդա Պետրոսյան
- տարրական կրթություն, մանկավարժ խմբագիր` Նաիրա Նիկողոսյան, խմբագիր` Մարինե Ամիրջանյան
- հիմնական կրթություն, մանկավարժ խմբագիր` Մարիետ Սիմոնյան, խմբագիր` Արևիկ Ներսիսյան
- միջնակարգ կրթություն, մանկավարժ խմբագիր` Գևորգ Հակոբյան, խմբագիր` Հասմիկ Ղազարյան
- մասնագիտական կրթություն, խմբագիր` Գայանե Թերզյան
«Դպիրի» համարի հրապարակումն ավարտել մինչև մայիսի 13-ը` ժամը 24.00։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան