• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծնունդը գողացող Գրինչը

Այսօր մի շատ հետաքրքիր ֆիլմ դիտեցինք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների մասին:

Գրինչը շատ տգեղ էր, մյուսներից տարբերվում էր իր կանաչ գույնով և մազմզոտ էր, բայց խելացի էր: Նա դասընկերներից վիրավորվում է և ապրում է հեռու քարանձավում: Նա իբր ատում է  Ամանորը, բայց հոգու խորքում շատ է սիրում և ինքն էլ է ուզում մասնակցել: Մի փոքրիկ աղջիկ նրան մի անգամ հրավիրում է մասնակցելու Ծննդյան տոներին...

Աղջկա օգնությամբ Գրինչը փոխվում է:

Շատ հետաքրքիր ֆիլմ էր: Խորհուրդ ենք տալիս անպայման դիտել: Մենք քննարկեցինք այն և նաև նկարեցինք ֆիլմից հատվածներ... Հա, չմոռանամ ասել, որ Գրինչի դերակատարը Ջիմ Քերրին է, ով միշտ երգիծական դերեր է խաղում: Այս ֆիլմում էլ է նա դիտողին անընդհատ ծիծաղեցնում:

Էլեն Սահակյան, 6-րդ դասարան