• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման հաշվետվություն

Վերապատրաստման դասընթացի մասնակցության մասին

Հաշվետվություն

Հունվարի 24-ից 31-ը մեր կրթահամալիրում անցկացվեց <Էյ-Թի-Փի> բարեգործական հիմնադրամի կազմակերպած <Միտք սերմանիր, ծառ տնկիր> ուսուցիչների վերապատրաստման դասընթաց:

Մասնակիցների թիվը 14-ն էր,  որից 6-ը`սեբաստացիներ` Տոնոյան Հայարփին, Եղոյան Գոհարը, Վարդանյան Գայանեն, Պողոսյան Շողիկը, Առաքելյան Գայանեն և Նալբանդյան Հասմիկը:

Վերապատրաստումը անց էր կացնում 156 դպրոցի կենսաբանության ուսուցիչ Մելքոնյան Էմման, դասերին մշտապես ներկա էին <Էյ-Թի-Փի>բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության բաժնի ղեկավար Ալլա Բերբերյանը և ղեկավարի օգնական Մանյա Գևորգյանը:

Մասնակիցները ծանոթացան մեր կրթահամալիրի հնարավորություններին, ուսումնական միջավայրին` ջերմոցին, գրադարանին, դասասենյակներին, մեր աշխատակարգին, առօրյային:  

Ամեն օր այցելում և աշխատանքներին էր ծանոթանում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ում անհամբեր սպասում էին մասնակիցները` սեբաստացիներս և թիվ 100 դպրոցից` Կարապետյան Գայանեն, <Օհանյան> վարժարանից` Մարտիրոսյան Արմինեն,  թիվ 120 դպրոցից` Ղազարյան Սուսաննան, թիվ 32դպրոցից` Սիմոնյան Ռուզաննան, թիվ 178-ից` Ոսկանյան Օֆելյան, Կարապենցի անվան դպրոցից` Նահապետյան Երազիկը, թիվ 49-ից` Մինասյան Ռուզաննան:

Վերապատրաստումը օգտակար էր, քանի որ նպաստեց փորձի փոխանակմանը, նոր կապերի հաստատմանը:

Վերջում կազմակերպիչները, արտահայտելով իրենց գոհունակությունը խմբից և կրթահամալիրի ընդունելությունից, սեմինարի մասնակից ուսուցիչներին հանդիսավոր հանձնեցին մասնակցության հավաստագրեր,նվիրեցին<Միտքսերմանիր, ծառտնկիր> ուսուցչի ձեռնարկը և Մելանյա Դավթյանի <Շրջակա միջավայր և բնապահպանություն> դասագիրքը, որը նախատեսված է հանրակրթական դպրոցի բարձր դասարանների աշակերտների և ուսուցիչների  համար:

Ուսումնասիրելով այս գրքերի բովանդակությունը` առաջարկել ենք մեր կրթահամալիրի տնօրինությանը  ձեռք բերել Մելանյա Դավթյանի <Շրջակա միջավայր և բնապահպանություն> դասագրքի100 օրինակը, որը <ՇԵՆ> ԲՀԿ-ի կողմից տրվում է անվճար: