• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնում ենք Ծաղկաձոր

Դպրոց-պարտեզ

Ռաֆայել, Էդուարդ և ընկերներ

Մեկնելիս Երևանում ձյուն էր գալիս, իսկ այստեղ ձյուն չկա: Մենք մնում ենք Կեչի հյուրանոցում: Շատ հարմար հյուրանոց է ու կարևորը տաք: Մենք ապրում ենք 210 համարում հինգ ընկերներով` Ջնոզը, Ռաֆայելը, Հարութը, Էդուարդը և Էմիլը: Արդեն լավ ճաշել ենք, դրսում խաղացել ենք, ներսում խաղացել ենք և պատրաստվում ենք ընթրելու: Լավ է, որ առավոտյան շուտ չենք արթնանալու, իսկ մնացածը դեռ չգիտենք: Վաղը կպատմենք վաղվա մասին: