• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ճամբարի երկրորդ օրը

Գսպոյան Աննա, 8-րդ դասարան

Ճամբարի երկրորդ օրն սկսվեց: Ուրախ և հաճելի ընդհանուր պարապմունքից հետո սկսվեց մեր` ութերորդ դասարանցիներիս սպորտային և խաղային օրը: Բաժանվեցինք տարբեր խմբերի: Մի խումբը բասկետբոլ էր խաղում, մյուսը` ֆուտբոլ: Մենք` դասարանցիներով որոշեցինք օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար խաղեր կազմակերպել: Մեր փոքր սպորտային դահլիճում մեր դասղեկ ընկեր Շամիրամի հետ սկսեցինք տարբեր խաղեր խաղալ: Խաղերը շատ զարմանալի, բայց հաճելի  ու զվարճալի էին: Երեխաների մի խումբ ներքին բակում հասարակական նախագիծ էր իրականացնում: Նրանց համար էլ շատ լավ էր:

Մի խոսքով` ճամբարի երկրորդ օրը խաղերով ու ուրախ զվարճանքներով սկսվեց: