«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի՞ իր թեկնածությունը, պատասխանեց` ինքս ինձ դեռ չեմ պատասխանել:
«Մենք հիմա անլուրջ կյանքով ենք ապրում, մտածում եմ իմ նպաստն ունենալ շրջապատի լրջացմանը: Ընդհանուր առմամբ, բոլորս էլ ընտրությունների մասնակից ենք, իսկ որպես թեկնածու դեռ չեմ որոշել, կարծում եմ` դեռ ժամանակ ունեմ: Մի բան է պարզ, որ շատ դժվար կլինի այս ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը: Դեռ չգիտեմ, ինքս ինձ այդ հարցը տալուց պատասխան չեմ տվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բլեյանը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ԱԺ ընտրություններից առաջ, Աշոտ Բլեյանը նշել էր, որ նախագահական ընտրություններին հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը: